Հեռու, բայց մոտիկ

Սիրելի ընկեր իմ կյանքի, միակը ում մեջ վերագտնում եմ ինձ, նորից զգում եմ քեզ իմ կողքին, ինձ նայելուց ու իմ հետ խոսալուց: Նորից լսում եմ ձայնդ իմ ամենասիրելի երաժշտության պես:
Եթե թույլ տայիր մեղադրել քեզ ինչ-որ բանում, կմեղադրեի հիմա իմ կողքին չլինեու համար կամ ինձ՝ քո պակասը զգալու համար: Սակայն չի կարելի այդ զգացմունքը զիջել մեղադրանքին, քանի որ վերջինս խլում է երջանկությունը, իսկ առաջինը՝ պարգևում: Պարգևում է քո ձեռքերով, քեզանով:
Երջանկություն, որը վախեցնում է ինձ իր իրական լինելով, մինչև հոգուս խորքը քո բացակայությունը ինձ զգացնել տալով, բայց որտեղ տանում ես ինձ՝ իմ ձեռքից ամուր բռնած:💖💖💖

Комментарии

Популярные сообщения из этого блога

Աշուն է🍁🍁🍁(շարադրություն)