Տխուր եմ, ինչո՞ւ,
Գուցե այն բանից,
Որ շոգ արևին անձրև է գալիս,
Տխուր եմ, ինչո՞ւ,
Գուցե անձրևի հետ սիրտս է լալիս,
Տխուր եմ, ինչո՞ւ,
Գուցե հոգիս քեզ է ձայն տալիս,
Տխուր եմ, ախ, ինչո՞ւ եմ տխուր,
Միգուցե դու ասես, դու․․․
Տխուր պառկած,
Քեզ խոսք տված և ինքս խոստումս դրժած,
Կրկին գրում եմ քեզ․․․
Տխուր եմ Մար, տխուր․
Քո խոսքից սիրտս ճմլված,
Քո ոչ-ից տխրություն է պատած։

Կբացվի առավոտ,
Միգուցե պայծառ, արևկոտ,
Ոմանց համար ձյունոտ,
Ոմանց համար մշուշոտ․․․
Իսկ իմ համար քո խոսքից կախված,
Մթին, բայց երևի լուսոտ։💙💚💛💜💚💛💜💙

Комментарии

Популярные сообщения из этого блога

Աշուն է🍁🍁🍁(շարադրություն)