Աշուն է🍁🍁🍁(շարադրություն)
Աշուն է ՝ տարվա ամենագունագեղ եղանակը։ Շուրջբոլորը ներկվել են դեղին, գազարագույն, կարմիր գույներով։ Զգացվում է սառնաշունչ քամին, օրերը կարճացել են։ Աշունը տարվա ամենահաճելի եղանակն է դրսում զբոսանքներ կազմակերպելու համար։ Տերևները խշխշում են ոտքերի տակ, աշնան արևը թույլ շողերով տաքացնում է և հաճելի գույներով զարդարում շուրջբոլորը։ Աշունը տարվա ամենահարուստ եղանակն է՝ ծառերը զարդարված են գունագեղ և համեղ մրգերով։ Զամբյուղով ծառերից միրգ հավաքելը իսկական հեքիաթ է։ Աշունը տարվա ամենաանձրևոտ եղանակն է։ Գորշ ամպերը հաճախ են պատում երկինքը և արտասվում։ Անձրևի հետ արտասվում են նաեւ այն մարդիկ, որոնց կյանքում տխուր իրադարձություններ են տեղի ունեցել տարվա այս եղանակին։ Աշունը տարվա ամենազգացմունքային եղանակն է։ Իզուր չէ անվանի պոnmññń not,,ետ Վ. Տերյանը մի ամբողջ ժողովածու նվիրել աշնանը։ Աշունը նրա համար թախծալի երգ է, իսկ անձրևները՝ պաղ, միապաղաղ։ «Աշուն է, անձրև, Ստվերներն անձև Դողում են դանդաղ...»։ Խոսելով աշնան մասին անհնար է չվերհիշել սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավ...