Сообщения

Сообщения за октябрь, 2022

Աշուն է🍁🍁🍁(շարադրություն)

Изображение
Աշուն է ՝ տարվա ամենագունագեղ եղանակը։ Շուրջբոլորը ներկվել են դեղին, գազարագույն, կարմիր գույներով։ Զգացվում է սառնաշունչ քամին, օրերը կարճացել են։ Աշունը տարվա ամենահաճելի եղանակն է դրսում զբոսանքներ կազմակերպելու համար։ Տերևները խշխշում են ոտքերի տակ, աշնան արևը թույլ շողերով տաքացնում է և հաճելի գույներով զարդարում շուրջբոլորը։ Աշունը տարվա ամենահարուստ եղանակն է՝ ծառերը զարդարված են գունագեղ և համեղ մրգերով։ Զամբյուղով ծառերից միրգ հավաքելը իսկական հեքիաթ է։ Աշունը տարվա ամենաանձրևոտ եղանակն է։ Գորշ ամպերը հաճախ են պատում երկինքը և արտասվում։ Անձրևի հետ արտասվում են նաեւ այն մարդիկ, որոնց կյանքում տխուր իրադարձություններ են տեղի ունեցել տարվա այս եղանակին։ Աշունը տարվա ամենազգացմունքային եղանակն է։ Իզուր չէ անվանի պոnmññń    not,,ետ Վ. Տերյանը մի ամբողջ ժողովածու նվիրել աշնանը։ Աշունը նրա համար թախծալի երգ է, իսկ անձրևները՝ պաղ, միապաղաղ։ «Աշուն է, անձրև, Ստվերներն անձև Դողում են դանդաղ...»։ Խոսելով աշնան մասին անհնար է չվերհիշել սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավ...

Երեխաները և օտար լեզուները

Изображение
  Ինչքան վաղ է երեխան սկսում ուսումնասիրել օտար լեզուն, այնքան արագ է սկսում տիրապետել այն։  Մանկավարժները և հոգեբանները պնդում են, որ ինֆորմացիան ամենաարագը ընկալվում է 1.5-ից մինչև 9 տարեկան ժամանակահատվածը։ Դա այն տարիքն է, երբ երեխաների մոտ ձևավորվում են խոսքային կարողությունները և նրա ուղեղը ընկալում և հիշում է օտար լեզվի հնչյունները։  Հետագայում, նրա ուղեղի այն հատվածը,որը պատասխանատու է խոսքային զարգացման համար, քիչ ավելի ճկուն է դառնում։ Հենց այդ պատճառով է, որ մեծահասակների համար ավելի դժվար է օտար լեզու սովորելը։ Երեխաները ընդունակ են շատ հեշտ սովորել օտար լեզու, բայց մի պայմանով. սովորելու ընթացքը պետք է հաճելի   լինի։ Տարբեր տարիքային խմբերի ուսուցումը ունի իր առանձնահատկությունները։ 🌟 Ծնվելու պահից մինչև 1.5 տարեկանը  Այս ժամանակահատվածում երեխաները լսում և մտապահում են հնչյունները, որոնք շատ շուտով կսկսեն արտահայտել իմաստ և կվերածվեն բառերի։ 🌟1.5-2 տարեկան  Որոշ լեզվի կենտրոններ սկսում են օտար լեզուների ուսուցումը այս...