Երեխաները և օտար լեզուները
Ինչքան վաղ է երեխան սկսում ուսումնասիրել օտար լեզուն, այնքան արագ է սկսում տիրապետել այն։
Մանկավարժները և հոգեբանները պնդում են, որ ինֆորմացիան ամենաարագը ընկալվում է 1.5-ից մինչև 9 տարեկան ժամանակահատվածը։ Դա այն տարիքն է, երբ երեխաների մոտ ձևավորվում են խոսքային կարողությունները և նրա ուղեղը ընկալում և հիշում է օտար լեզվի հնչյունները։
Հետագայում, նրա ուղեղի այն հատվածը,որը պատասխանատու է խոսքային զարգացման համար, քիչ ավելի ճկուն է դառնում։ Հենց այդ պատճառով է, որ մեծահասակների համար ավելի դժվար է օտար լեզու սովորելը։ Երեխաները ընդունակ են շատ հեշտ սովորել օտար լեզու, բայց մի պայմանով. սովորելու ընթացքը պետք է հաճելի լինի։ Տարբեր տարիքային խմբերի ուսուցումը ունի իր առանձնահատկությունները։
🌟Ծնվելու պահից մինչև 1.5 տարեկանը
Այս ժամանակահատվածում երեխաները լսում և մտապահում են հնչյունները, որոնք շատ շուտով կսկսեն արտահայտել իմաստ և կվերածվեն բառերի։
🌟1.5-2 տարեկան
Որոշ լեզվի կենտրոններ սկսում են օտար լեզուների ուսուցումը այս տարիքից։ Երեխայի ուղեղը ակտիվ զարգացման փուլում է և հեշտությամբ ընկալում է օտար լեզուն։ Ուսուցումը անց է կացվում խաղի միջոցով, որն, այս տարիքում աշխարհը ճանաչելու հիմնական ձևն է։ Պետք է ընդգրկել այնպիսի խաղեր, որոնք հավանում և ընտրում է երեխան։ Շատ կարևոր է չստիպել, հակառակ դեպքում ուսուցումը երեխայի համար կարող է դառնալ ոչ ցանկալի։
🌟3-5 տարեկան
Շատ մասնագետներ համոզված են, որ այս տարիքը ամենահամապատասխան տարիքն է օտար լեզու սովորելու համար, քանի որ հիմնական խոսքային կարողությունները արդեն ձևավորվել են, իսկ երեխայի ուղեղը բավականաչափ ճկուն և ակտիվ է։ Օտար լեզուն նպաստում է երեխայի բազմակողմանիորեն զարգացմանը՝ հիշողություն, մտածողություն, ընկալում, երեւակայություն։ Ամենակարևորն այն է, որ այս տարիքում երեխաները լեզուն գործածելու հոգեբանական վախ չունեն և, այդուհանդերձ, այլևս չեն ունենա linguistic barriers.
🌟5-10 տարեկան
Այս տարիքում ուշ չէ սկսել ուսումնասիրել նոր լեզու. տիրապետել լեզվին դեռևս հնարավոր է։ Սակայն պետք է պատրաստ լինել դժվարություններին։ Այս տարիքում երեխաների մոտ արդեն ձևավորվել են սպասումներ սոցիումից և սխալվելու վախ, որոնք էականորեն դժվարացնում են լեզու սովորելու գործընթացը։ Շատ կարևոր է երեխաներին ցույց տալ, որ լեզուն զուտ շփման միջոց է, այլ ոչ թե ստուգողական թեստ։
🌟10 և բարձր
Ամեն տարվան զուգընթաց, շրջակա միջավայրի ճանաչման պահանջը ավելի ու ավելի է նվազում, իսկ սոցիումի կարծիքի կարևորությունը բարձրանում։ Դեռահասները և մեծահասակները, նույնիսկ իմանալով լեզուն, վախենում են խոսել, որպեսզի սխալներ թույլ չտան։ Նրանք փորձում են հետևել քերականությանը և կարծում են, որ պետք է խոսեն լեզվակրի պես։ Նախքան արտահայտվելը, նրանք կարող են երկար մտածել, թե ինչպես կազմեն նախադասությունը, որ քերականական միջոցներին դիմեն։
Օտար լեզուների կամ լեզվի ուսուցում շը վաղ տարիքում ոչ միայն հնարավոր է, այլև ցանկալի։ Այն նպաստում է երեխայի բազմակողմանիորեն զարգացմանը՝ խոսքի, մտածողության և հիշողության։ Շատ կարևոր է վազ տարիքում լեզվի համար հիմք նախապատրաստել, որպեսզի լեզուն մեծահասակ տարիքում չընկալվի որպես բարձունք, որին պետք է հասնել, այլ զուտ որպես շփման միջոց։

Комментарии
Отправить комментарий