Գարուն է Գարունը այնքան ծաղիկ է վառել, Գարունը այնպես պայծառ է կրկին... Վ. Տերյան Մաքրամաքուր ձյունը իր վերջին ելևէջներն է նվագում ամենուր եւ ողջունելով ճանապարհ բացում գարնան գոհարիկների համար: Երկար քուն մտած արևը իր տաքուկ ձեռքերի մեջ է առնում իր սանիկներին, որոնք ուրախությունից եւ ջերմությունից փթթում են, բացում իրենց գեղեցիկ աչուկները եւ զննում շուրջբոլորը: Դարավոր ծառերը կրկին զգեստավորվում են ավելի թարմ ու փարթամ զգեստներով: Անտառի բնակչությունը նույնպես ողջունում է գարնանը՝ սկսելով իր արկածներով լի կյանքը: Օտարությունից երամ-երամ վերադարձի ճանապարհն են բռնում մեր թևավոր երաժիշտները, գտնում կամ նորովի հյուսում են իրենց բները: Գարունը հավերժ սիրո եղանակն է, մարդկանց սրտերը լցնող և ամպերի միջից թափվող արցունքների տեսքով: