Сообщения

Աշուն է🍁🍁🍁(շարադրություն)

Изображение
Աշուն է ՝ տարվա ամենագունագեղ եղանակը։ Շուրջբոլորը ներկվել են դեղին, գազարագույն, կարմիր գույներով։ Զգացվում է սառնաշունչ քամին, օրերը կարճացել են։ Աշունը տարվա ամենահաճելի եղանակն է դրսում զբոսանքներ կազմակերպելու համար։ Տերևները խշխշում են ոտքերի տակ, աշնան արևը թույլ շողերով տաքացնում է և հաճելի գույներով զարդարում շուրջբոլորը։ Աշունը տարվա ամենահարուստ եղանակն է՝ ծառերը զարդարված են գունագեղ և համեղ մրգերով։ Զամբյուղով ծառերից միրգ հավաքելը իսկական հեքիաթ է։ Աշունը տարվա ամենաանձրևոտ եղանակն է։ Գորշ ամպերը հաճախ են պատում երկինքը և արտասվում։ Անձրևի հետ արտասվում են նաեւ այն մարդիկ, որոնց կյանքում տխուր իրադարձություններ են տեղի ունեցել տարվա այս եղանակին։ Աշունը տարվա ամենազգացմունքային եղանակն է։ Իզուր չէ անվանի պոnmññń    not,,ետ Վ. Տերյանը մի ամբողջ ժողովածու նվիրել աշնանը։ Աշունը նրա համար թախծալի երգ է, իսկ անձրևները՝ պաղ, միապաղաղ։ «Աշուն է, անձրև, Ստվերներն անձև Դողում են դանդաղ...»։ Խոսելով աշնան մասին անհնար է չվերհիշել սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավ...

Երեխաները և օտար լեզուները

Изображение
  Ինչքան վաղ է երեխան սկսում ուսումնասիրել օտար լեզուն, այնքան արագ է սկսում տիրապետել այն։  Մանկավարժները և հոգեբանները պնդում են, որ ինֆորմացիան ամենաարագը ընկալվում է 1.5-ից մինչև 9 տարեկան ժամանակահատվածը։ Դա այն տարիքն է, երբ երեխաների մոտ ձևավորվում են խոսքային կարողությունները և նրա ուղեղը ընկալում և հիշում է օտար լեզվի հնչյունները։  Հետագայում, նրա ուղեղի այն հատվածը,որը պատասխանատու է խոսքային զարգացման համար, քիչ ավելի ճկուն է դառնում։ Հենց այդ պատճառով է, որ մեծահասակների համար ավելի դժվար է օտար լեզու սովորելը։ Երեխաները ընդունակ են շատ հեշտ սովորել օտար լեզու, բայց մի պայմանով. սովորելու ընթացքը պետք է հաճելի   լինի։ Տարբեր տարիքային խմբերի ուսուցումը ունի իր առանձնահատկությունները։ 🌟 Ծնվելու պահից մինչև 1.5 տարեկանը  Այս ժամանակահատվածում երեխաները լսում և մտապահում են հնչյունները, որոնք շատ շուտով կսկսեն արտահայտել իմաստ և կվերածվեն բառերի։ 🌟1.5-2 տարեկան  Որոշ լեզվի կենտրոններ սկսում են օտար լեզուների ուսուցումը այս...
Գարուն է Գարունը այնքան ծաղիկ է վառել,  Գարունը այնպես պայծառ է կրկին... Վ. Տերյան Մաքրամաքուր ձյունը իր վերջին ելևէջներն է նվագում ամենուր եւ ողջունելով ճանապարհ բացում գարնան գոհարիկների համար: Երկար քուն մտած արևը իր տաքուկ ձեռքերի մեջ է առնում իր սանիկներին, որոնք ուրախությունից եւ ջերմությունից փթթում են, բացում իրենց գեղեցիկ աչուկները եւ զննում շուրջբոլորը: Դարավոր ծառերը կրկին զգեստավորվում են ավելի թարմ ու փարթամ զգեստներով: Անտառի բնակչությունը նույնպես ողջունում է գարնանը՝ սկսելով իր արկածներով լի կյանքը: Օտարությունից երամ-երամ վերադարձի ճանապարհն են բռնում մեր թևավոր երաժիշտները, գտնում կամ նորովի հյուսում են իրենց բները: Գարունը հավերժ սիրո եղանակն է, մարդկանց սրտերը լցնող և ամպերի միջից թափվող արցունքների տեսքով:
Лунная ночь, Красота неописуема,  Улыбка луны при покрывом ночи Освещает красоту твою Через окошку дома.  Ты спишь нежно,  А за окном между звездочками, Есть одна такая, большая и круглая, Яркая, улыбчивая, как аленький цветок. Как ты Маргаритка моя, Как улыбка твоя при встречи Дает мне жизнь, Дает вдох и выдох, Дает смысл жизни. 💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞

Իմ հորիզոնն ես դու

Դու նկարիչն ես իմ կյանքի, իմ գոյության միակ պայմանը: Ես, որ հեռու եմ եղել ամեն տեսակի պայմանավորվածություններից, հիմա ապրում եմ քեզ միշտ իմ կողքին ունենալու պայմանով: Ոչ ֆիզիկապես, որը ամենահեշտն է և հաճախ անիրական, այլ քո ամբողջ էությամբ միշտ իմ կողքին: Որովհետև քո էությունը գեղեցիկ է, ամեն տեսակ նվաստություններից զուրկ, դեմ աշխարհի կանոններին, որոնք այլ մարդկանց մեջքից հարվածելն է. խաբելը, նախանձելը կողքինների հաջողություններին, դավաճանելը և այլն: Այս ամենի դեմ պայքարը անօգուտ է-ամենուր, մեր շուրջը, բացառությամբ մեզ... Դու իմ անհամեմատելին ես, իմ հորիզոնը. որտեղ նայում եմ դու ես:💙💙💙💙
Մ իակն այս կյանքում,  Ա ռաջինն իմ սրտում,  Ր ոպեի հետ սիրտս է խփում,  Գ արուն էր կարծես, Ա րևն էր շողում,  Ր ոպեի պես ժամերն էին թռչում, Ի րիկունն էլ ինչպես սև սավան սրտիս իջած, Տ ունս էր քանդվում սիրուց վախեցած: 👫
Жизнь такая штука, Что не знаешь когда и как, А время еще сложнее, Особенно когда любишь, Оно летает: моргаешь уже неделя, Снова моргаешь-месяц, А мы говорим еще не время,  А время-то не ждет, Каждый момент нужно ценить, любить, чувствовать,  Ведь тот век, когда все происходит В миг, не успеваешь и моргнуть,  Я говорил любви нет и не будет, А оказывается я на счет этого сильно ошибся, Появился ты-та единственная в моей жизни,  С кем я на орбите,  Без тебя каждая доля секунды-мрак, тьма, ад,  Всякое было, не мало же мне лет, Но любви такого не было.💑